02 11 2020

Ոստիկանությունը քանի՞ հոգու է տուգանել արգելված հրապարակման համար



«Իշխանության հրաժարական պահանջելը պետք է դիտարկել համապատասխան դիսպոզիցիայից, թե ինչպես է այն սահմանված: Եթե այնտեղ տեսնում ենք որոշակի բռնության կոչեր, ապա Քրեական օրենսգրքի 300 և 301 հոդվածների համաձայն,  բռնի տապալման կոչը քրեական պատասխանատվություն է ենթադրում, իսկ եթե չկա բռնի տապալման կոչեր, բնականաբար, քրեական օրենսգրքով հնարավոր չէ որևէ գործողություններ իրականացնել»,- պատասխանելով իշխանափոխության հրապարակային կոչերին ոստիկանության արձագանքի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ  Արա Ֆիդանյանը:

Նա տեղեկացրեց, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նոր փոփոխություններից հետո  ստիկանությունն ամենօրյա և ամենժամյա մոնիթորինգ է իրականացնում սոցցանցերում և էլեկտրոնային հրապարակումներում:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ