02 11 2020

Կառավարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ արտահերթ նիստ տեղի կունենա. օրակարգը հայտնի է

Կառավարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ արտահերթ նիստ տեղի կունենա. օրակարգը հայտնի է

Կառավարությունը ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ նախաձեռնությամբ է հանդես եկել:

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2020 թվականի նոյեմբերի 2-ին ժամը 17.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`

1) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի

նախագիծ

(Կ-774-02.11.2020-ՏՏԳԲ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում) 2) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

(Կ-775-02.11.2020-ՏՏԳԲ-011/0)

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

  1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին:
  2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել՝

1) «2020 թվականի նոյեմբերի 2-ին գումարված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ