Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Բաքու կայցելի երկրի ՊՆ ղեկավարը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ես ժամանել եմ նախագահի հրահանգով: Մենք հրահանգ ունենք միայնակ չթողնել Ադրբեջանին այդ գործընթացում և այցելել Բաքու և համատեղ գործել: Մեր ՊՆ ղեկավարը, այլ գործընկերներ, նույնպես կժամանեն: Բաքվում է նաև Թուրքիայի Մելի Մեջլիսի նախագահը», -նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը