31 10 2020

Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն. Զախարովա

Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն. Զախարովա

Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հիշեցրել է, որ այսօր ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը Երեւանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

«Տվյալ դեպքում խոսքը ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշման մասին է, որը հնչեցվել է Հայաստանի դիմումի կապակցությամբ: Այն, ինչ կապված է կոնկրետ ձեւաչափերի հետ, լրացուցիչ կքննարկվի»,-ասել է Զախարովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով հարցին, թե ինչ գործողություններ կարող են ձեռնարկվել զինված բախումների դեպքում:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անվտանգության ապահովման հարցում Հայաստանին օժանդակելու հարցով խորհրդակցություններ սկսելու խնդրանքով: 

 Տեսանյութը՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ