Հայոց Ցեղասպանության թանգարան – ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.«Այսօր Թուրքիայի հանրապետության հռչակման օրն է։ Լուրջ ենթադրություն ունեմ, որ պատերազմի սկզբում Ադրբեջան-Թուրքիա ահաբեկչական կոալիցիան այն Շուշիում հանդիսավոր նշելու ծրագիր է ունեցել։
Չստացված ու տապալված հանդիսությունների ու չկրակված հրավառությունների փոխարեն այսօր որոշել են մուռը հանել Ստեփանակերտն ու Շուշին ռմբակոծելով։ Հուսանք, որ այս «տոնի» առիթով Արցախի Պաշտպանության բանակի բարձր հովանավորությամբ այսօր հանդիսավոր բանկետներ կտրվեն ադրբեջանական կարևոր ռազմական հենակետերում ու դիրքերում»,- գրում է Հայկ Դեմոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը