29 10 2020

Շուշիի հրթիռակոծումը շարունակվում է. կյանքը նկուղներ է տեղափոխվել

Շուշիի հրթիռակոծումը շարունակվում է. կյանքը նկուղներ է տեղափոխվել

Արցախի հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել այս պահին էլ հակառակորդի կողմից հրթիռակոծվող Շուշիից։

Շուշիում կյանքը նկուղներ է տեղափոխվել։ Դրսում նրանք են, ովքեր անհետաձգելի աշխատանք ունեն։

Հրթիռակոծության ակտիվությամբ հատկապես վերջին երկու օր են առանձնացնում։ Օդային տագնապի ազդանշանն արդեն երկրորդ օրն է՝ գրեթե չի լռում։

«Երեկ ցերեկն է սկսել, մենք հաց էինք բաժանում ժողովրդին։ Հետո գիշերն էլ շարունակվեց, նույնը՝ առավոտը»,- պատմում է քաղաքացին։

Գիշերվա ընթացքում եւ վաղ առավոտից Շուշին շարունակվում է ռմբակոծվել, հիմնականում թիրախավորվում են քաղաքի ծայրամասային հատվածները, բայց ռումբեր են ընկել նաեւ քաղաքի կենտրոնական հատվածներում։ Բերդաքաղաքի հրթիռակոծումը շարունակվում է։

Շուշիի հրթիռակոծումը շարունակվում է. կյանքը նկուղներ է տեղափոխվել
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ