Լեռնային Ղարաբաղում մարտերը շարունակվում են՝ չնայած հրադադարի մասին որոշմանը, դա ափսոսանք ու մտահոգություն է առաջացնում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ կրակի կայուն դադարեցումը տարածաշրջանում բացակայում է: «Մարտերը միևնույն է շարունակվում են»,-շեշտել է նա:
Հարցին՝ քննարկվե՞լ է արդյոք ՌԴ նախագահի և Թուրքիայի ղեկավարի՝ երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին Անկարայի հնարավոր մասնակցությունը, Պեսկովն ասել է, որ նման հարց օրակարրգում չի եղել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը