27 10 2020

Էդուարդո Էռնեկյանը ևս $3,25 մլն կնվիրաբերի համահայկական շարժմանը

Էդուարդո Էռնեկյանը ևս $3,25 մլն կնվիրաբերի համահայկական շարժմանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնված «Մենք ենք մեր մասմանները» համաշխարհային շարժման մեկնարկից ի վեր հայտնի գործարար և բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո Էռնեկյանը նվիրաբերել է 250.000 ԱՄՆ դոլար գումար իր բազմաթիվ կազմակերպությունների կողմից:

Հիմնադրամից հայտնում են, որ այսօր պարոն Էռնեկյանը պատրաստակամություն է հայտնել ներդնել ևս 3.25մլն ԱՄՆ դոլար միջոցների համահայկական համախմբման գործին, որից 1մլն դոլարը կփոխանցվի Հիմնադրամի հաշվեհամարին անմիջապես, իսկ մնացած 2.25 մլն գումարը գալիք երկու շաբաթվա ընթացքում: Այս գումարը, որը կազմում է 3.5 մլն ԱՄՆ դոլար, անհատ բարեգործների կողմից նվիրաբերված ամենամեծ գումարն է:

Սեպտեմբերի 27-ից սկսած` անհատները և կազմակերպությունները կատարել են ավելի քան 150մլն ԱՄՆ դոլարի նվիրաբերություն աշխարհի 73 երկրներից, ամենախոշոր նվիրատուների ցանկը ներկայացվում է ստորև.

ՀԲԸՄ կրկնապատկման ծրագիր  $10,000,000
Էդիլ Հովնանյան    $3,000,000
Քրիստին Սիմոն    $3,000,000
Սամվել Կարապետյան   $3,000,000
Լիզա Գիրգորյան    $2,000,000
Սուքիասյան ընտանիք   $1,205,000
Զանգեզուրի կոմբինատ   $1,205,000
Հիլդա Տիրուհի Բուրմայան   $1,000,000
Քեթի Քաֆեսճյան Բառադարան  $1,000,000
Հարութ և Սիլվիա Իստամբուլյան  $1,000,000
Քարոլին Մուգար    $1,000,000
Գրեգ Թուֆայան    $1,000,000
Քիմ Քարդաշյան    $1,000,000
Եմենիջյան ընտանիք    $1,000,000
Ավրորա հիմնադրամ     $1,000,000
Հայ ավետարանչական ընկերակցություն $1,000,000։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ