Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որի նպատակը ռազմական դրության ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրներից պետությանը նվիրատվության նպատակով ապրանքներ մատակարարողներին հարկային և դրոշմավորման պարտավորություններից ազատելն է:
Նախագիծը ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, որի խոսքով` նախագծի ընդունման նպատակն է հարկային պարտավորություններից ազատել կազմակերպություններին և ֆիզիկական անձանց ԵՏՄ-ից ներմուծվող և այնուհետև երեք պետական կառավարման մարմիներին նվիրաբերվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքները: Ներմուծված ապրանքները մինչ ռազմական դրության ավարտը պիտի հանձնվեն Պաշտպանության, Առողջապահության և Արտակարգ իրավիճակների նախարարություններին:
Մանրամասն՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը