27 10 2020

Ասել էին՝ հայկական դիրքերում 5-7 զինծառայողներ են․ պետք է ոչնչացնել ու գրավել դիրքերը. ռազմագերի



Սեպտեմբերի 3-ին կամ 5-ին Ադրբեջանը հայտարարել էր զորահավաք, հարցաքննության ժամանակ ասել է ռազմագերի Էմին Բախշալիևը՝ ավելացնելով, որ ամռանը ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժանքներ են անցկացվել, ինչից հետո Թուրքիայի բանակի զինվորական կազմը մնացել է Ադրբեջանում:

Ռազմագերու խոսքով՝ իրենք տեղեկացել էին նաև, որ պատերազմի ժամանակ իրենց պետք է օգնեն Պակիստանից ժամանած զինծառայողներ:

«Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները մեր դասակի հետ մարտական պատրաստության դասընթացներ են անցկացրել 3-5 օր, ինչի նպատակը լեռներում մարտ վարելու ձևերին տիրապետելն էր: Թուրքիայից ժամանած զինվորականները մյուս ստորաբաժանումների հետ նույնպես դասընթացներ են անցկացրել», - ասել է նա՝ ընդգծելով, որ իրենց ասել էին պատերազմի և հայկական դիրքերի վրա հարձակման պատրաստվել։ 

Բախշալիևի խոսքով՝ 2020թ. սեպտեմբերի 20-21-ին իրենց գումարտակով շարժվել են Գյուլիստանի ուղղությամբ:

Նա պատմել է, որ իր անմիջական հրամանատրը տեղեկացրել էր, որ հայկական դիրքերը դատարկ են՝ 5-7 զինծառայողներ կլիենեն, որոնց ոչնչացնելու, գրավել ու հայերի մարտական դիրքերում տեղակայվելու հրաման էին ստացել:

Հրամանր էր տրված՝ ինչքան շատ գրավեին, այնքան լավ կլինի:

«Մեր պետությունն Իսրայելից, Թուրքիայից ԱԹՍ-ներ, հրթիռային համակարգեր է ձեռք բերել: ԱԹՍ-ները թիկունքից են կառավարվել, բայց թե ովքեր են կառավարել՝ չեմ տեսել», - նշել է ռազմագերին՝ ավելացնելով, որ քաղաքացիական բնակիչների տների բակերում տեղադրել են հրթիռահրետանային միջոցներ, որոնք կիրառվել են ռազմական գործողությունների ընթացքում: Իսկ այդ բակերում քաղաքացիական բնակիչները շարունակել են ապրել:

Հարցաքննության ժամանակ ռազմագերի Բախշալիևը տեղեկացրել է նաև, որ իրեն նորմալ է զգում, խոշտանգումների չի ենթարկվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ