Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին հոկտեմբերի 27-ին փոխարինեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակով հաջորդ թեկնածու Կարապետ Մխչյանը:
Նշենք, որ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 13-ին կայացած նիստին որոշում կայացրեց նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի մանդատը փոխանցել իշխող «Իմ քայլը» դաշինքի` ցուցակով հաջորդ թեկնածու Կարապետ Մխչյանին:
Պատգամավորական մանդատից հրաժարվելու մտադրության մասին Ուլիխանյանը հայտարարել էր սեպտեմբերի 25-ին, իսկ հոկտեմբերի 6-ին նշանակվել էր Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը