ԼՂ հակամարտության գոտում մնացած դիակների դուրսբերում առայժմ չի սկսվել։ Այս մասին ասել է Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։
«Առայժմ որեւէ գործողություն չի սկսվել։ Պետք է երկկողմ համաձայնեցման պարագայում Կարմիր խաչը սկսի իր գործողություններն իրականացնել։ Քննարկվել են տարբեր տարբերակներ, սակայն բուն գործողություններ տեղի չեն ունեցել»,- ասաց Ամատունին։
Արդյոք հայ ռազմագերիների վերաբերյալ կա՞ն ստույգ տվյալներ, Զառա Ամատունին ասաց, որ իրենց ունեցած տվյալները չեն հրապարակվում. «Մենք հետեւում ենք տարբեր դեպքերի, ռազմագերիների ընտանիքների հետ համապատասխան կապի մեջ ենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը