22 10 2020

Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը նպաստում է կորոնավիրուսի դեպքերի աճին. ԱՀԿ

Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը նպաստում է կորոնավիրուսի դեպքերի աճին. ԱՀԿ

Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը նպաստում է կորոնավիրուսի դեպքերի աճին։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեի հրապարակած հայտարարության մեջ։

«Սեպտեմբերի վերջից ի վեր Լեռնային Ղարաբաղում բռնությունների հետևանքով տասնյակ հազարավոր քաղաքացիական անձիք տեղահանվել են, հարյուրավոր մարդիկ վիրավորվել և սպանվել են:

Ռազմական գործողություններն արդեն նպաստում են COVID-19-ի տարածման կտրուկ աճին: Բռնության և հետագա տեղահանման շարունակական ցիկլերն էլ ավելի կսրեն առանց այն էլ անորոշ առողջական վիճակը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ