21 09 2023

Լեռնային Ղարաբաղում զոհվել է վեց խաղաղապահ, կան նաև վիրավորներ

Լեռնային Ղարաբաղում զոհվել է վեց խաղաղապահ, կան նաև վիրավորներ

 

«Ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրում՝ պաշտպանելու Ղարաբաղի խաղաղ բնակչությանը ծայրահեղ ծանր իրավիճակում, այդ թվում՝ կյանքը վտանգի տակ դնելով»: Այդ մասին ասվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ։

«Տեղում չափազանց բարդ իրավիճակում ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմը գտնվում է այն վայրերում, որտեղ առաջադրանքներ է կատարում, շուրջօրյա վերահսկում է իրավիճակը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար ակտիվ ջանքեր գործադրում, այդ թվում՝ վտանգելով իրենց կյանքը»,-ասվում է դիվանագիտական առաքելության հեռագրային ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Դեսպանատունը նշել է, որ Ղարաբաղում մարտերի ժամանակ խաղաղապահ զորակազմի ուժերը կազմակերպել են խաղաղ բնակչության տարհանում ամենավտանգավոր շրջաններից և տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերել՝  բազային ճամբարում և անհատական դիտակետերում նրնց տեղավորելու միջոցով:

«Հենց երեկ ավելի քան 8 հազար քաղաքացիների, նաև՝ երեխաների նախատեսված վայրերերում օգնություն է ցուցաբերվել, այդ թվում՝ սնունդով և հանգուստով»,-ասվում է հաղորդագրությունում։

«Խաղաղապահ առաջադրանքների կատարման ընթացքում զոհվել է վեց զինծառայող, մի քանի հոգի վիրավորվել են տարբեր աստիճանի ծանրության: Միջադեպի հանգամանքները պարզվում են: Դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին և ընկերներին: Ռուսական խաղաղապահ զորախումբը, որը տեղակայման առաջին իսկ օրվանից համալիր առաջադրանքներ է կատարում՝ գործնական օգնություն ցույց տալու Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսական կարիքները ապահովելու համար»,-ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ