Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրությանն ու երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն ուղերձ հղելուց հետո հակառակորդի զինյալները ոչնչացվել են։
Զինուժ մեդիայի հրապարակված տեսանյութում բացահայտվում է նաեւ հակառակորդի կեղծիքները։ Օրինակ, հակառակորդի տեսանյութերում գերակշռում են ֆոտոշոփերը։ Այդպիսի մի տեսանյութ է հրապարակվել, թե նրանց զինվորները գտնվում են Արցախի ինչ-որ բնակավայրում, որտեղ տեղակայված է նրանց դրոշը, բայց չգիտես ինչո՞ւ քամուց դրոշը ծածանվում է, մինչդեռ ծառերի տերեւներն անշարժ են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը