21 10 2020

Լավրովը առանձին հանդիպումներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ․ ՌԴ ԱԳՆ

Լավրովը առանձին հանդիպումներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ․ ՌԴ ԱԳՆ

Վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Ի․Հ․Ալիևի ու Հայաստանի վարչապետ Ն․Վ․Փաշինյանի հետ հեռախոսային շփումների զարգացման շրջանակում հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումները Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Բանակցությունների ժամանակ քննարկվել են հրատապ հարցեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և դրա կայուն կարգավորման համար պայմանների ստեղծման հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ