ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆԱԽԱԴԵՊ
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած այս պատերազմը բազում վտանգների հետ մեկտեղ խիստ վտանգավոր մի նոր նախադեպ է ծնել․ այս երկու պետությունները, ի խախտումն բազմաթիվ միջազգային պարտավորությունների, ազգերի ինքնորոշման իրավունքը ճնշելու համար միացյալ ջանքերով ներգրավել են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալների։
Այսպիսով, եթե միջազգայնորեն չի դատապարտվի ու համապատասխան կոշտ գնահատականի չի արժանանա Թուրքիայի ու Ադրբեջանի այս քայլերը, ապա միջազգային ահաբեկչությունը, ահաբեկչական կազմակերպությունների գործիքավորումն ու տարբեր պետությունների կողմից դրանց օգտագործումը տարբեր հարցեր լուծելու ժամանակ, ուղղակիորեն լեգիտիմացվում է․․․
Առայժմ փաստում ենք, որ Բաքուն և Անկարան լուրջ հիմքեր են դրել նման նախադեպի համար․․․»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը