«Ոչ վարկային թալանին» նախաձեռնությունը նամակով դիմել էր Ազգային ժողովին՝ներկայացնելով վեց կետերից բաղկացած առաջարկներ, որոնց թվում ներառված էր նաև վարկային համաներում և վարկային արձակուրդ հատկացնելու հարցը: Ըստ օրենքի՝ երեքշաբաթյա ժամկետում Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը պետք է արձագանքեր:
Հոկտեմբերի 20-ին ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն անդրադարձավ նաև այս նամակին: Նիստը վարող ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը նշեց, որ պահանջներից մեծ մասը ԱԺ լիազորությունների մեջ չէ, բայց իրենք պատրաստ են քննարկումներ անել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը