Հունաստանում ապրող բազմաթիվ հայեր իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սկսած ռազմական գործողությունների: Նրանք հոկտեմբերի 19-ի վաղ առավոտյան Ալեքսանդրուպոլիս քաղաքի կենտրոնից ավտոշարասյունով շարժվել են հույն-թուրքական անցակետ, հետո քայլերթով փակել այն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայերն ու նրանց աջակցող օտարազգիները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները, վանկարկել՝ «Հաղթելու ենք», «Հաղթանակ, հաղթանակ, հաղթանակ»:
Բողոքի ակցիայի մասնակիցների ձեռքում պաստառներ են եղել, որոնց վրա գրված է եղել. «Արցախն ուժեղ է», «Լեռնային Ղարաբաղն արդեն անկախ է», «Խաղաղություն Արցախում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը