ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր ժամանել է Սանկտ Պետերբուրգ) ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեի նիստին մասնակցելու:
Իր ֆեյսբուքյան էջում ԱԺ պատգամավորը գրել է. «Ժամանել եմ Սանկտ Պետերբուրգ մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստին մասնակցելու։ Հորդորելու եմ ՀԱՊԿ անդամ պետությունների պատգամավորներին բոլոր հնարավոր ձևերով իրենց երկրներում բարձրացնել ահաբեկչական Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները միջազգայնորեն չեզոքացնելու անհրաժեշտության հարցը։ Միևնույն ժամանակ առաջարկելու եմ հանձնաժողովին հանդես գալ խիստ ու գործնական հայտարարությամբ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը