15 10 2020

Ռուսաստանում ԱԴԾ-ն ահաբեկչություններ է կանխել



ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Վոլգոգրադում կանխել է «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ»-ից միջազգային ահաբեկչական բջիջների գործունեությունը:

Նրա անդամները՝ ծնդունդով Կենտրոնաասիական տարածաշրջանից, քաղաքում ահաբեկչություններ են ծրագրել:

«Ձերբակալության ժամանակ պարագլուխն ու նրա համախոհը, ովքեր փորձել են Վոլգոգրադում նախապես սարքավորված պահոցից միջոցներ դուրս բերել, զինված դիմադրություն են ցուցաբերել, սակայն արդյունքում ոչնչացվել են»,-հայտնել են գերատեսչության հասարակայության հետ կապերի կենտրոնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Խուզարկության ժամանակ ուժայիններն առգրավել են հրազեն, զինամթերք, քիմիական բաղադրիչներ, ինքնաշեն պայթուցիկ սարքեր, ինչպես նաեւ կրոնական բնույթի գրականություն եւ Վոլգոգրադի քարտեզը, որի վրա նշված են եղել վայրերը, որտեղ ահաբեկչություններ էին ծրագրվում:

Ահաբեկչությունների նախապատրաստումը համակարգվել է Սիրիայից, իսլամիստները մտադիր են եղել պայթեցնել իշխանության մարմինների շենքերը, զինվորականների հանրակացարանը, վտանգավոր արտադրություններ եւ Մայր-հայրենքի արձանը:

Ձերբակալություններ են իրականացվել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ուֆայում եւ Մայկոպում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ