Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սասուն Սարուխանյանն արձանագրում է, որ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը։
Արցախում ուժեղացված ռեժիմով աշխատանքներ են իրականացվում պատերազմի հենց առաջին օրվանից։ Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ԱՀ ԱԻ փրկարար ուժերի վարչության պետ Մեխակ Արզումանյանը։
«Ծառայության ողջ անձնակազմը կատարում է իր առջև դրված պարտականությունները։
Այս պահի դրությամբ հանրապետությունում ունենք 25 մահացած և 100-ից ավելի վիրավոր քաղաքացիներ, վնասվել է5800-ից ավելի ինչպես մշակութային, այնպես էլ հասարակական նշանակության բնակելի օբյեկտներ»,- նշեց նա՚՝ հավելելով, որ ծառայության հիմնական գործառույթներն ուղղված են չպայթած զինամթերքի հայտնաբերման և ոչնչացման աշխատանքներին։
«Ծառայության տնօրենի ցուցումով, այդ բոլոր չպայթած զենք-զինամթերքը հայտնաբերվում, տեղափոխվում է Ստեփանակերտի տարածքից դուրս և ոչնչացվում»,- տեղեկացրեց Արզումանյանը։
ԱԻ պետական ծառայության հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սասուն Սարուխանյանն էլ ասաց, որ փրկարարները թիկունքային առաջնագծում աշխատանքներ են իրականացնում։
«Երբ հրթիռակոծվեց, ապաստարաններում պատսպարվեց բնակչությունը՝ ԱԻՆ ողջ անձնակազմի ջանքերով։ Դրանից հետո խնդիր դրվեց ապաստանած բնակչությանն ապահովելու դեղորայքով, սննդով և անհրաժեշտ այլ իրերով։ Աշխատանքներին են միացել նաև ՀՀ մեր գործընկերները, ինչպես նաև ՀՀ ԲԸՏՄ խմբերը»,- ընդգծեց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը