13 10 2020

ՍԴ-ում փոխնախագահի թեկնածուների առաջադրումներ և ինքնաառաջադրումներ չեն եղել

ՍԴ-ում փոխնախագահի թեկնածուների առաջադրումներ և ինքնաառաջադրումներ չեն եղել

Այսօր շարունակվել է նախորդ օրը մեկնարկած ՍԴ աշխատակարգային նիստը` ՍԴ փոխնախագահի ընտրության օրակարգով։

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հաղորդում է, որ ՍԴ դատավորների կողմից թեկնածուների առաջադրումներ և ինքնաառաջադրումներ չեն եղել։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը։

Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստը մեկնարկել էր սեպտեմբերի 23-ին:

Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրել է Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին :

Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ Կառավարությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ