11 10 2020

Գիշերն անհանգիստ է եղել նաև Մարտակերտ և Մարտունի քաղաքներում. ԱՀ ԱԻՆ

Գիշերն անհանգիստ է եղել նաև Մարտակերտ և Մարտունի քաղաքներում. ԱՀ ԱԻՆ

Գիշերն անհանգիստ է եղել նաեւ Մարտակերտ եւ Մարտունի քաղաքներում։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12։00-ին մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարը, ադրբեջանական զինուժն անցած գիշեր հրթիռակոծել է խաղաղ բնակավայրերը, ինչի հետեւանքով Մարտակերտում բնակելի տուն է այրվել։ Տեղում հրդեհաշիջման աշխատանք են իրականացրել ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնի հրշեջ փրկարարները։

Հրթիռակոծությունից հետո Մարտունի քաղաքում եւս հրդեհ էր բռնկվել։ Հրշեջ փրկարարներին հաջողվել է ժամանակին մարել կրակը»,- ասվում է հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ