11 10 2020

Այն պետությունները, որոնք  աջակցում են Ադրբեջանին, աջակցում են տեռորիզմին. Արայիկ Հարությունյան



Եթե Ադրբեջանը չհարգի միջազգային կառույցների կոչը, հայտարարությունները և չգնա կրակի դադարեցման՝ հումանիտար և հետո բանակցությունների, դա ևս հերթական ապացույցն է, որ այս տարածաշրջանում ոչ թե Ղարաբաղա-ադրբեջանական պայքար է, ոչ է Արցախի և ինչ-որ տեղ Ադրբեջանի ժողովրդի ապագայի խնդիրն է, այլ թաքնված են ծանր մարդկությանը վտանգ սպառնացող խնդիրներ, կամ ծրագրեր: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին Հայաստանի իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, հետո միջազային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին: Իհարկե, այստեղ մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգային իրավունքները, և աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ