10 10 2020

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի տասնչորսերորդ օրը․ Թարմացվում է

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի տասնչորսերորդ օրը․ Թարմացվում է

23։30

Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ

23։15

Ադրբեջանցի դիվերսանտները սպանել են Հադրութի երկու բնակչի. Արտակ Բեգլարյան

22։30

Հակամարտության մեջ այլ կողմերի ներգրավումը ՀԱՊԿ-ը ոչ արդյունավետ է համարում․ Զաս

21։34

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է կրակի դադարեցման համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը

 

 

19:30

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին

19:00

ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցելու զոհվածների աճյունների արտահանձնմանը

 

17։23

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը խոստովանել է, որ ադրբեջանական ԶՈւ-ն չի դադարեցրել կրակը Ղարաբաղում

16։03

Ադրբեջանը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե. Արցախի ԱԳՆ

15։01

Նախքան հրադադարը ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ․ ՊՆ

12։59

Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը. ՊՆ խոսնակ

12։37

Անտեսելով հրադադարը՝ Ադրբեջանը գրոհ է ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ

Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների՝ կասեցնելու հակառակորդի գրոհը: Հայտնում է ՊՆ-ից։

12։13

Արցախի ՊԲ-ին տրված է կրակի դադարի հրաման. Շուշան Ստեփանյան

12։08

Րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին։ Կան զոհեր և վիրավորներ»։

Այնուհետև Հովհաննիսյանն իր էջում  գրել է․ «Ուղղում. Կապան քաղաքին չեն հարվածել, այլ հատվածին է եղել հարվածը։ Շուշանը արդեն հայտնել է»

11։08

Ադրբեջանական զինված ուժերն այժմ անցել են օդային հարձակման. Շուշան Ստեփանյան

11:03

ՊԲ-ն հրապարակել է ևս 28 զոհված հայ զինծառայողների անունները

10:53

Ստեփանակերտը դարձյալ հրթիռակոծվել է. զոհերի և վիրավորների մասին տվյալներ դեռ չկան

10:50

Տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները․ ՊԲ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված մարդասիրական նպատակներով հրադադարի մասին հայտարարությունից հետո արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն լարված: Այս մասին հայտնում են ՊԲ-ից։

Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային մենամարտեր:

Ներկա պահին ճակատային գծում տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները: Առավել թեժ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ:

10:15

Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա նշել է, որ տուժածներ չկան։

10:11

Հարավային ուղղությամբ ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը. ՊՆ

Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի և ԱԹՍ-ի մեծ կորուստներ։

Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախահարձակ մտադրությունները»,-գրել է նա։

09:06

Անհրաժեշտ է դադարեցնել կրակը, հետո խոսել խաղաղ գործընթացի մասին. ՀՀ ԱԳՆ

06:50

Հոկտեմբերի 10-ին, ժամը 12:00-ին հայտարարվում է հրադադար

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ շուրջ 11 ժամ Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել հետևյալի շուրջ՝

Հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական նպատակով՝ զոհերի մարմինները և գերիներին փոխանակելու համար, հրադադարի հայտարարում։ Փոխանակումը տեղի է ունենալու Կարմիր Խաչի միջնորդությամբ և նրա չափորոշիչներին համապատասխան:

Համաձայնությունը ձեռք է բերվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչի համաձայն, նրա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությամբ:

Հրադադարի կոնկրետ պայմանները կհստակեցվեն լրացուցիչ:

Հայաստանը և Ադրբեջանը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ, հիմնվելով կարգավորման հիմնարար սկզբունքների՝ վրա սկսում են առարկայական բանակցությունները՝ շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:

Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխ լինելը:

Նախորդ օրվա թարմացումը՝ այստեղ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ