10 10 2020

Հանձնաժողով՝ մարտադաշտում գտնվող զինծառայողների հետ կապված հարցերին օպերատիվ արձագանքելու նպատակով

Հանձնաժողով՝ մարտադաշտում գտնվող զինծառայողների հետ կապված հարցերին օպերատիվ արձագանքելու նպատակով

Մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով:  ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանձնաժողովը կգործի ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն համալսարանի տարածքում, հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց պող․ 89, հեռախոս՝ +374 10 448425:

ՊՆ-ից հիշեցնում են, որ գործում են նաև ՀՀ ՊՆ թեժ գծի 1-28, +374 10 294676 և +374 10 660054, ինչպես նաև ԶՈՒ ԳՇ 8501 և 8503 հեռախոսահամարները:

Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի հետ կապված հարցերի պարզաբանումների համար գործում է +374 10 29-46-27 հեռախոսահամարը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ