Դիմել եմ համաշխարհային հանրությանը, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ են հրատապ քայլեր:
«Ժամանակն է ոչ թե ձևական կոչերով կամ կոնֆերանսներում գեղեցիկ ելույթներով, այլ իրական քայլերով անհապաղ դադարեցնել այս շարունակվող հումանիտար աղետը, զոհերն ու զանգվածային ավերածությունները:
Յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր վայրկյանը կարևոր է:
Մի՛ կուրացրեք ձեզ:
Մի՛ փակեք ձեր աչքերը», - գրել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը