Top-news.am-ը գրում է․
«Բուռնաշը՝ Աշոտ Աղաբաբյանը, ասֆալտի ֆիդայիներից կարկառունը, որի մասին համառ լուրեր են փնտրում, որ մարտի իրական դաշտից ճողոպրել է մեծ արագությամբ, եւ որը հետպատերազմական խառնաշփոթ վիճակում հաջողացրել է սեփականացրել «Հրազդան» մարզադաշտը եւ այն վերածել ավերակների, այսօր լծվել է մի կեղտոտ գործի՝ երկրում դավաճաններ փնտրելու եւ գտնելու գործին:
Երբ դեռ հրթիռակոծվում են բնակավայրերը, երբ դեռ մարտեր են ընթանում, երբ դեռ հրապարակվում են զոհված տղաների անունները, անկարագրելի ցավ պատճառելով մեր ժողովրդին, ոմանք սկսեցին դավաճան փնտրելու գործը եւ այստեղ առաջին շարքերում հայտնվեց Բուռնաշը, որը պնդում է, թե պատերազմը փող է, եւ ամենայն հավանականությամբ, դավաճան փնտրելու գործին մաս դառնալով հույս ունի փող աշխատել:
Նա մի անգամ արդեն պատերազմից փող է սարքել, գուցե հիմա էլ նման նկրտումներ ունի, բայց զզվելի է, երբ դա արվում է հիմա, երբ փորձում են երկրի ներսում կրկին պառակտումներ մտցնել, թշնամանք հրահրել: Սա կեղտոտ գործ է, որը ոչ մի լավ տեղ չի տանի ոչ դրա նախաձեռնողներին, ոչ էլ մասնակիցներին, եւ ոչ էլ մեր երկիրը: Քանի դեռ ուշ չէ կանգ առեք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը