Ժնեւում մեկնարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ ԵԱԿՀ Մինսկի խմբի բանակցությունները, հաղորդում են «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրները:
Ինչպես գործակալությանը հայտնել են ՄԱԿ-ի ժնեւյան գրասենյակում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում, հանդիպումն անցկացվում է գաղտնի վայրում եւ փակ ձեւաչափով: Բանակցություններին մասնակցում են Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ԵԱՀԿ համանախագահները:
Ռուսական մշտական ներկայացուցչությունում հաստատել են, որ Ժնեւ է մեկնել Ռուսաստանից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Պոպովը:
Երեկվանից Ժնեւում է նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը