Հակառակորդը մեծ կորուստներ է տվել մի շարք հատվածներում, և նրա մեծածավալ հարձակման փորձը լիակատար ձևով ձախողվել է: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:
«Ադրբեջանի ահաբեկչական երկիր լինելու փաստը ևս մեկ անգամ ապացուցվեց, նրանք այսօր ամբողջ գիշեր հրթիռակոծում ու ռմբակոծում էին Ստեփանակերտը, մի շարք բնակավայրեր, գյուղեր ու քաղաքներ, կան ավերվածություններ և տուժածներ, բայց որևէ ձևով մեր ժողովուրդն իր կամքն ու վճռականությունը չի կորցրել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը