07 10 2020

Կառավարությանը տնտեսության զորահավաքային պլան հաստատելու իրավասություն տրվեց



Այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվել ու ընդունվել է «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի համաձայն՝ կառավարությանը տրվել է Հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու լիազորություն:

Զեկուցման ընթացքում պաշտպանության փոխնախարար Դավիթ Բալայանը հայտարարել է, որ հաշվի առնելով ներկայիս իրավիճակն ու ԶՈՒ ծառայողների գտնվելու վերաբերյալ հարազատների մեծաթիվ զանգերը՝ ՊՆ-ում գործում են մի քանի թեժ գծեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ