06 10 2020

ՀՀ տնտեսության զորահավաքային պլանը կհաստատի կառավարությունը



«Առաջարկվում է պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունների շարքում ներառել նաև ՀՀ տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավունքը»,-խորհրդարանում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝   ներկայացնելով «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նրա խոսքով, ներկա փուլում գործում է ՀՀ նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը։

«Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի Կառավարության որոշմամբ հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչը նաև առավել արդիական է ներկայումս՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում։ Սրանից բխող միջոցառումների շարքում էական դեր ունի հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը։ Առաջարկում ենք նաև, որ օրենքի նախագիծը քննարկվի 24-ժամյա ռեժիմով»,- ներկայացրեց Գաբրիել Բալայանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ