05 10 2020

ԵԱՀԿ-ում տարածվել է ԱՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին

ԵԱՀԿ-ում տարածվել է ԱՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին

ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ։

Այս մասին հայտնում են Արցախի արտգործնախարարությունից։

Հայտարարության մեջ ասված է․ «Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է»:

Ավելի վաղ հայտարարությունը հրապարակվել էր ԱԳՆ կայքում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ