05 10 2020

Կառավարությունն առաջարկում է ռազմական կարիքների համար պարտք ներգրավել․ նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Կառավարությունն առաջարկում է ռազմական կարիքների համար պարտք ներգրավել․ նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հավանություն տվեց Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Ըստ այդմ՝ առաջարկվում է ռազմական գործողություններով պայմանավորված ընթացիկ ծախսերն ավելացնել 40 մլրդ դրամով, իսկ տնտեսական ցուցանիշների նվազումը կկազմի 6,8 տոկոս:

Նախագիծը քննարկվելու է վաղը տեղի ունենալիք ԱԺ արտահերթ նիստում:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր խոսքում նշել է, որ մենք այսպիսի փորձ ունենք, բովանդակությամբ այն նման է նախագծին, որը ներկայացվել է այս տարվա ապրիլին:

«Վերանայվել են կանխատեսումները, ակնհայտ է, որ ռազմնական դրությունն ունենալու է իր ազդեցությունը տնտեսության վրա: Մենք գնահատել ենք ազդեցությունը մոտ 0,8 տոկոսային կետ, որի արդյունքում կանխատեսվում է, որ այս տարվա համար կունենանք բացասական 6,1 տոկոս զարգացում, որը կհանգեցնի ՀՆԱ-ի անվանական մեծության փոփոխության: Ըստ այդմ՝ կունենանք 6 տրիլիոն 170 մլրդ դրամ ՀՆԱ-ի անվանական մեծություն այս տարվա արդյունքներով: Ստեղծված իրավիճակը չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ հարկային եկամուտների համար: 2020-ի սպասողականի համեմատ 30 մլրդ դրամ հարկային եկամուտների պակաս սպասում կունենանք այս տարվա համար»,- ասել է Ջանջուղազյանը:

Խոսել է նաև դեֆիցիտի առաջացման մասին՝ հայտնելով, որ դա հնարավոր կլինի լրացնել պարտքի ներգրավման հաշվին:

«Նախագծով առաջարկվում է հնարավորություն ընձեռել կառավարությանը ծախսերի և դեֆիցիտի ֆինանսակվորման հավելվածներում կատարել փոփոխություններ: Լրացուցիչ ռազմական կարիքներով պայմանավորված ծախսերը դրանց հաշվին հնարավոր կլինի լրացնել»,- ներկայացրել է նախարարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ