«Պատերազմ է՝ սաստիկ և ինտենսիվ պատերազմ, և այս պարագայում հոսպիտալներն ու բուժկենտրոններն աշխատում են 24 ժամ՝ առանց հանգստի»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այն փաստին, որ որոշ օգտատերեր սոցցանցերում տարածում են զինվորների լուսանկարները՝ գրելով, որ փնտրվում են, տեղեկություններ չունեն, ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Կարող են լինել դեպքեր, երբ զինվորներն ուշ հայտնաբերվեն կամ գտնվեն, կամ սխալ տեղեկություն հաղորդվի վիրավորվելու մասին կամ զոհվելու մասին: Խնդրում եմ՝ ըմբռնումով մոտեցեք: Աշխատում ենք հնարավորինս կարճ ժամանակում սխալները շտկել և հնարավորինս բացառել սխալները»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը