05 10 2020

Ադրբեջանն Արցախի որոշ շրջաններ ընկալում է որպես ՀՀ մաս․ ՊՆ ներկայացուցիչ



Առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ։ Հայկական զորքերը համառ մարտեր են մղում՝ հետ շպրտելով հակառակորդին։ Այս մասին ասուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանի զինված ուժերը նույն ժամանակ ինտենսիվորեն սկսել են հրթիռակոծել Ստեփանակրետ քաղաքը։ Այս պահին տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում։ Ընդհանուր առմամբ գիշերը ռազմաճակատում հանգիստ է եղել, որոշ հատվածներում փոխհրաձգությունները պահպանվել են, բայց վաղ առավոտյան ամեն ինչ սկսեց սաստկանալ»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նա հերքեց հակառակորդի այն լուրերը, թե Հայաստանից Ադրբեջանի գյուղերն են հրթիռակոծվում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ