03 10 2020

Պատերազմի օրերին ի՞նչ հեռախոսազանգեր են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները

Պատերազմի օրերին ի՞նչ հեռախոսազանգեր են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները

Սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական սահմանին թշնամու սանձազերծած պատերազմն արդեն յոթ օր է, շարունակվում է: Պատերազմական իրավիճակն անհանգստացնում է ոչ միայն տարածաշրջանային պետություններին, այլ նաև կոչերով և հայտարարություններով են հանդես եկել այլ երկրներ: Միջազգային հանրությունը իր կոչերով դատապարտում է ագրեսիան:

Այս օրերին Հայաստանի և հակառակորդ երկրի ղեկավարները հեռախոսազրույցներ են ունեցել տարբեր պետությունների առաջնորդների հետ՝ ներկայացնելով իրավիճակը սահմանին:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ արցախյան պատերազմի թեմայով վերջին մեկ շաբաթում ունեցած հեռախոսազրույցները՝ երկրից դուրս:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինիի հետ – 3 անգամ՝ 27․09,   29․09, 02․10

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ – 2 անգամ - 27․09, 02․10

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ – 28․09

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ – 28․09

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի – 30․09

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ – 30․09

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ – 01․10

ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օբրայենի հետ – 01․10

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ – 27․09

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ – 28․09              03․10       

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ – 28.09

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ – 29․09

Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ – 29․09

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ - 30 սեպտեմբերի 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ – 01․10

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ