Սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական սահմանին թշնամու սանձազերծած պատերազմն արդեն յոթ օր է, շարունակվում է: Պատերազմական իրավիճակն անհանգստացնում է ոչ միայն տարածաշրջանային պետություններին, այլ նաև կոչերով և հայտարարություններով են հանդես եկել այլ երկրներ: Միջազգային հանրությունը իր կոչերով դատապարտում է ագրեսիան:
Այս օրերին Հայաստանի և հակառակորդ երկրի ղեկավարները հեռախոսազրույցներ են ունեցել տարբեր պետությունների առաջնորդների հետ՝ ներկայացնելով իրավիճակը սահմանին:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ արցախյան պատերազմի թեմայով վերջին մեկ շաբաթում ունեցած հեռախոսազրույցները՝ երկրից դուրս:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինիի հետ – 3 անգամ՝ 27․09, 29․09, 02․10
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ – 2 անգամ - 27․09, 02․10
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ – 28․09
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ – 28․09
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանի – 30․09
Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ – 30․09
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ – 01․10
ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օբրայենի հետ – 01․10
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ – 27․09
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ – 28․09 03․10
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ – 28.09
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ – 29․09
Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ – 29․09
Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ - 30 սեպտեմբերի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ – 01․10
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը