03 10 2020

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի յոթերորդ օրը․ Թարմացվում է

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի յոթերորդ օրը․ Թարմացվում է

23։20

Հայ հրետանավորները ոչնչացնում են հակառակորդի դիրքերը

23։10

Արայիկ Հարությունյանը չի վիրավորվել․ հերքում

22։55

Արցախի ժողովուրդը չի նահանջելու․ Փաշինյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա»-ին

21։44

Ժամը 20:26-ին հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը։
Սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է։ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը. ՊՆ խոսնակ

 
21։40
 
Մեկ օրում Ադրբեջանի կորուստները՝ 450 սպանված, 900 վիրավոր, 55 զրահատեխնիկա, 10 ԱԹՍ, 3 «Սմերչ», 3 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ․ Արծրուն Հովհաննիսյան
 
20։29
 
Կութ և Շատվան գյուղերի ուղղությամբ արվել են հրետանային հարձակումներ, հարվածներ ԱԹՍ-ներով․ ՄԻՊ 
 
20։21
 
ՀՄՄ-ի նշանառու Արեն Չոբանյանը խոցել է 4 զրահատեխնիկա․
 
Սերժանտ Մնացական Սահակյանը մարտկոցի կազմում խոցել է 7 տանկ, 1 ՀՄՄ.
 
Շարքային Կարեն Ալեքսանյանը երկու օրում խոցել է հակառակորդի 4 ԱԹՍ
 

19։20

Հայաստանի սահմանի հետ ողջ երկայնքով հակառակորդը զինտեխնիկա է կուտակում. Интерфакс

19։00

Ինչպես է «Հովազ-1» դիրքի անձնակազմը մարտի մեջ մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ

18։30

ՊԲ ՀՕՊ միջոցները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի 1 ուղղաթիռ

17:43

Հակառակորդն ի վիճակի չի եղել լուծել որևէ ռազմավարական խնդիր․ Նիկոլ Փաշինյան

16:57

ՊԲ-ն ոչնչացրել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում. ՊՆ խոսնակ

16:53

Ադրբեջանի ղեկավարությունը ծանր գին է վճարելու . ՀՀ ԱԳՆ

15:34

Մարտերը ծանր են. Արծրուն Հովհաննիսյան

13:30

ՊԲ-ին հաջողվել է կասեցնել հակառակորդի լայնածավալ հարձակումը և հակահարձակման անցնել․ ՊՆ

13:25

Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվում է LAR-160 արկեր

13:14

Չափազանց հրատապ․ Ադրբեջանն այժմ օգտագործում է հեռահար խոցման հրթիռներ․ՀՀ ՄԻՊ

12:58

Հայկական զինուժը հերոսաբար ոչնչացնում է հարձակվող թշնամու դիրքերը

12:29

Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը. Սուրեն Սարունյան

12:18

Ադրբեջանն անցել է քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը. Արծրուն Հովհաննիսյան

12:01

Ստեփանակերտը ենթարկվել է հրթիռային հարձակման

10։06

Թուրք-ադրբեջանական կորուստները՝ ժամը 9։00-ի դրությամբ ․ ինֆոգրաֆիկա

09։28

Ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը. Արծրուն Հովհաննիսյան

Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում ու նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկվում»,-նշել է նա:

09։16

Սա մեր վերջին մարտն է, որը հաղթելու ենք. Արայիկ Հարությունյանը մեկնել է առաջնագիծ

9։00

Խոցվել է ադրբեջանական 3 ինքնաթիռ․ ՊՆ

։Ժամը 08:25 ի սահմաններում Արցախի հարավում խոցվել է ադրբեջանական ինքնաթիռ։

Ժամը 08:46-ի սահմաններում պաշտպանական բանակի առաջնագծում խոցվել է հակառակորդի ևս երկու ինքնաթիռ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Իր հերթին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել է. «Եվս երկու ինքնաթիռ զգետնվեց 10 րոպե առաջ։ Համառ մարտերը շարունակվում են»:

08։30

Ադրբեջանը Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում անցել է հարձակման․ ՊՆ

Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։  Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հակառակորդը նոր ուժեր է մարտի մեջ մտցրել։ Մերոնք հերոսական դիմադրություն են ցուցաբերում։ Այս մասին տեղեկացնում է Արծրուն Հովհաննիսյանը։

Նախորդ օրերի ամփոփումը՝ այստեղ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ