01 10 2020

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի հինգերորդ օրը․ Թարմացվում է

Արցախում Ադրբեջանի սկսած պատերազմի հինգերորդ օրը․ Թարմացվում է

00։10

Չորրորդ ԱԹՍ-ն էլ էլ ոչնչացվեց․ Նիկոլ Փաշինյան

23։55

Թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր են հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում: Այս մասին հայտնում է Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի ՀՕՊ ուժերը արդեն իսկ ոչնչացրել են դրանից երեքին: Ընթանում է չորրորդի տեղորոշման եւ չեզոքացման գործընթացը»,- նշել է նա։

23։40

Պուտինն անվտանգության խորհրդի նիստ է գումարել․ քննարկել են ԼՂ կոնֆլիկտի հարցը

23։30

Հակառակորդի նպատակն է եղել 2-3 օրում մխրճվել մոտ 15 կմ ՊԲ խորություն. Սեյրան Օհանյան

23։15

Կոտայքի մարզի օդային սահմաններում խոցվել է հակառակորդի ԱԹՍ․ ՊՆ

 

23։00

Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության  մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված հասցրած անօդաչուն։

21։45

Ադրբեջանի ԶՈւ-ն չի հարգում միջազգային մարդասիրական իրավունքը․ ՄԻՊ

21։20

Արցախի խաղաղ բնակավայրերի հրետակոծության հետևանքները

21։00

Մարտունիում 4 զոհի և 11 վիրավորի հանգեցրած հրետակոծությունը պատերազմական հանցագործություն է. Արտակ Բեգլարյան

20։30

Մակրոնը կբարձրաձայնի Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հարցը. եվրախորհրդարանական

20։10

Ադրբեջանական անօդաչուի խոցումը

 

19։52

Արցախ գնալու համար այսօրվանից գործում են հսկիչ անցակետեր. ԱԱԾ

19։25

Ադրբեջանը 40 գրադ է կրակել իմ ու կոլեգաներիս ուղղությամբ: Հայտնվել էինք շրջափակման մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ավետիս Հարությունյանը, ով մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել մի շարք այլ լրագրողների հետ միասին:

«Ընկերներ ջան, ինձ մոտ ամեն ինչ լավ է: Ընկերս՝ Արամն է վիրավորում ստացել ու փառք Աստծո արդեն իրեն լավ է զգում:

Ադրբեջանը 40 գրադ է կրակել իմ ու կոլեգաներիս ուղղությամբ: Հայտնվել էինք շրջափակման մեջ: Ծանր վիրավորում են ստացել մեր ֆրանսիացի կոլեգաները: Ադրբեջանը մի քանի ժամ շարունակ հրետակոծել է Մարտունին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

18։52

Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Շուշան Ստեփանյանը։

18։40

Ադրբեջանը թիրախավորում է նաև ուսհաստատությունները. ԿԳՄՍՆ՝ միջազգային գործընկերներին

18։10

Հակառակորդի հենակետերի և մարտական տեխնիկայի խոցումները

 

17:37

Զոհվել է Le Monde-ի լրագրողներին ուղեկցող երիտասարդը

15:53

Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ. Նիկոլ Փաշինյան

15:01

Հրետակոծության տակ է հայտնվել «ՍիվիլՆեթի» նկարահանող խումբը, վիրավորում է ստացել 24News-ի լրագրողը

15:00

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն ահազանգում է Արցախում մարդասիրական ճգնաժամի մասին

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հոկտեմբերի 1-ին հայտարարություն է տարածել՝ ահազանգելով Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի մասին: 

«Լեռնային Ղարաբաղում զինված բախումը սրվում է՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի թվի աճին: Ես սգում եմ բազմաթիվ մարդկանց, այդ թվում ՝ խաղաղ բնակիչների մահը, որոնք զոհ են դառնում ռազմական գործողություններին: Ոչ մի քաղաքական նկատառում չի կարող արդարացնել այդ կանանց, տղամարդկանց և երեխաների սարսափն ու տառապանքը: Ես խնդրում եմ հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և անհապաղ իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշած միջանկյալ միջոցառումները: Բանակցությունների սեղանի շուրջ պետք է գտնել խաղաղ լուծում ` հումանիտար ծանր ճգնաժամը կանխելու համար»:

Գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

14:59

Արցախում վիրավորվել է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը

Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում Ադրբեջանի գնդակոծության հետևանքով վիրավորվել է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը։

«Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև «Ժամը» լրատվականի նկարահանող խումբը: Վիրավորում է ստացել մեր գործընկերը՝ օպերատոր Արամ Գրիգորյանը: Վնասվածքը, բարեբախտաբար, թեթև է: Արամ Գրիգորյանը Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է», - գրել է հեռուստաընկերության լուրերի մեկնաբան Էռնա Էլիզբարյանը։

 

13:53

Մարտունիում վիրավորվել են ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները

Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում, հաղորդում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ- տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։

Նա հայտնում է, որ կա երկու վիրավոր, նախնական տվյալներով, երկուսն էլ՝ Ֆրանսիայի քաղաքացի:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն էլ հաղորդում է, որ վիրավոր լրագրողներին տեղափոխում են Մարտունու հիվանդանոց:

11:24

ՊԲ-ն խոցել է հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածք

11:07

Ադրբեջանցի գրեթե բոլոր զինվորների դիակների գրպաններում եղել են ներարկիչներ. Վահրամ Պողոսյան

11:02

Ադրբեջանի զոհերի մեծ մասն ազգային փոքրամասնություններ են. Վահրամ Պողոսյան

10:49

Երեկվա ընթացքում հակառակորդն ունեցել է 130 զոհ, 260 վիրավոր. Սուրեն Սարումյան

Գիշերվա ընթացքում արցախյան ճակատում իրավիճակը շարունակել է մնալ հարաբերական կայուն լարված, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի ՊԲ մամուլի խոսնակի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը։

«Որոշ հատվածներում տեղի են ունեցել հրետանային մենամարտեր, ինչպես նաև փոխհրաձգություններ։ Հակառակորդը երեկվա դրությամբ ունեցել է 130 զոհ, 260 վիրավոր, 29 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 3 ՏՈՍՍ ծանր հրանետն, 11 անօդաչու թռչող սարք», - տեղեկացրեց Սուրեն Սարումյանը։

10:09

Արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ․ Նիկոլ Փաշինյան

Վերջապես մեր դիվանագիտությունը խոշոր հաղթանակ տարավ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։

Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհքաղաքական սահմաններով։

Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային եւ Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության»,-նշել է նա:

09:28

Իրավապաշտպանները գրանցել են առնվազն 820 սիրիացի վարձկանի տեղափոխում Ադրբեջան․ РБК

09:20

Արցախի դեմ օդային գործողությունները ղեկավարում է Թուրքիան. ապացույց

09:03

Գիշերը պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն․ ՊԲ

Արցախի ՊԲ-ն հայտնում է․ «Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն:

Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է: ՊԲ ստորաբաժանումներն ու մարտական խնդիրներ կատարող ազատամարտիկները պատրաստ են հետագա մարտական գործողություններին:

Պատերազմի նախորդ օրերի ամփոփումները՝ այստեղ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ