01 10 2020

Հրետակոծության տակ է հայտնվել «ՍիվիլՆեթի» նկարահանող խումբը, վիրավորում է ստացել 24News-ի լրագրողը

Հրետակոծության տակ է հայտնվել «ՍիվիլՆեթի» նկարահանող խումբը, վիրավորում է ստացել 24News-ի լրագրողը

Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։

«Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին», - տեղեկացնում են 24News.am-ից։

«ՍիվիլՆեթի» հինգ հոգանոց նկարահանող խումբը, «Գրադի» հրետակոծության տակ է ընկել։

Լրագրող Թաթուլ Հակոբյանը հաղորդել է, որ իրենք չեն տուժել։


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ