Եվրոպական խորհուրդը փակ նիստ է անցկացնում Արցախի առնչությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ փաստեր ունի Թուրքիայի կողմից սիրիացի իսլամիստների՝ Ադրբեջանին աջակցելու հետ կապված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԵԽ անդամ Չարլի Վեյմերսը:
«Էմանուել Մակրոնը հաստատում է, որ Ֆրանսիան փաստեր ունի Թուրքիայի կողմից սիրիացի իսլամիստների՝ Ադրբեջանին աջակցելու հետ կապված: Նա կհարցնի Եվրոպական Միությանը` արդյոք այն պատրաստվում է դատապարտել հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունը և դիտարկում է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու հնարավորությունը»,- գրել է Վեյմերսը:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 11 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը