30 09 2020

Չենք պատրաստվում ամեն օգնության ժամանակ «ստատուս» գրել այդ մասին․ Սիրուշո

Չենք պատրաստվում ամեն օգնության ժամանակ «ստատուս» գրել այդ մասին․ Սիրուշո

Սիրուշոն ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դժվարագույն շրջան է համայն հայության համար։ Չկա մեկն ում այս պատերազմն անմասն է թողնում:

Փորձեմ համառոտ պատասխանել այն մարդկանց, ովքեր հիմա ժամանակ են գտել ինձ նման հարցել ուղղելու։

Ինչ վերաբերում է օգնություն ցուցաբերելուն, ապա վստահ եղեք, որ առաջին օրից արել և անում ենք այն ամենն, ինչ հնարավոր է ու շատ ավելին, քան կարող եք պատկերացնել, ու չենք պատրաստվում ամեն օգնության ժամանակ «ստատուս» գրել այդ մասին։

Ամուսինս, այո, Արցախում է։ Ո՛չ մեկնելուց ենք հարկ համարել գրել, ո՛չ էլ սպասել է, որ իրեն կանչեն:...Այն անհանգստությունը, որն իմ մեջ է այս օրերին կհասկանան միայն այն մարդիկ, ովքեր այս պահին հարազատներ ունեն այնտեղ։

Իմ պաշտոնական հարթակները ծառայում են միջազգային հանրությանը կատարվածի մասին իրազեկելու ուղղությամբ: Որևէ այլ գրառում կատարելու ցանկություն ու տրամադրություն այս պահին չունեմ։

Ուժ ու եռանդ մեր բոլոր զինվորներին։

(Լուսանկարը՝ 2015թ. Արցախ) »։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ