Երեկ Վարդենիսին հասցված ավիացիոն հրթիռային հարվածներից հետո, այս ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ որևէ այլ հատվածում ակտիվ մարտական գործողություններ չեն ընթացել: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Եղել են առանձին դրվագներ հետախուզական, ուսումնասիրական, բայց կոնկրետ մարտական գործողություններ չեն ընթացել: Նույնը վերաբերում է նաև Նախիջևանի հատվածին: Գործողությունները շարունակվել են պաշտպանության բանակի հիմնական ուղղություններով: Իսկ Տավուշում էլ համեմատաբար հանգիստ է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը