30 09 2020

F16-ի մասով ապացույցները ունենք և տեղին ու ժամանակին անակնկալները կներկայացվեն. Արծրուն Հովհաննիսյան



F16-ի թեման դեռ օգոստոսի 13-14-ին երբ զորավարժություններն ավարտվեց Ադրբեջանում, այդ կործանիչները չհանվեցին այնտեղից և մնացին ադրբեջանական օդանավակայաններում, այս մասով ՊՆ-ն հարցը բարձրացրել է համապատասխան մարմիններում: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մենք շատ լավ գիտենք, թե իրենց ռազմաօդային ուժերի կազնմում ինչ կործանիչներ կան և լավ գիտենք, որ իրենց կազմում եղած կործանիչներն իրենց առաջադրված խնդիրները չեն կարող կատարել ինչպես հարկն է, դրա համար F16-երն այնտեղ են և լավ գիտենք, որ դրանց հետ վաղուց իրենք աշխատում են այդ զորավարժություններով: Հայաստանի Հանրապետությունը տիրապետում է համապատասխան տեղեկություններին և ովքեր հերքում են ու փորձում լուրջ չվերաբերվել պաշտոնական մեր տեղեկություններին, համապատասխան անակնկալներ սպասվում են ռադիոտեխնիակական հետախուզական ապացույցներով»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ