Հաշվի առնելով՝ ոնց է փոխվում իրավիճակը, կարծում եմ պետք է տրամադրվենք ծանր լուրջ պատերազմի ու պետք է նպատակ դնենք Ադրբեջանին այնպիսի հարված հասնցնելու, որպեսզի ի վերջո Ղարաբաղի հարցը փակվի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռազմական փոձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Այսինքն Արդբեջանը որպես տարածաշրջանում ապակայունացնող գործոն շատ երկար ժամանակով վերանա։ Մեր նպատակը պետք է դա լինի, որովհետև հակառակ դեպքում գալու են կտոր-կտոր կրծեն, անընդհատ լարված իրավիճակ ունենանք, և այսպես մինչև մաշվենք։ Ադրբեջանն իր ագրեսիայով մեզ իրավունք է տվել այս հարցը շատ կոշտ ձևով լուծելու»,- ասաց փորձագետը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը