Հայկական զինված ուժերն արցախա-ադրբեջանական շփման գծում վարում են համառ ու հերոսական մարտեր: Այս մասին սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Ադրբեջանական կողմը վաղ առավոտյան կիրառել է հրետանային միջոցներ, այդ թվում՝ ծանր հրետանիներ: Մեր նոր զոհերի մասին արդեն տեղեկացրել ենք, այլ ինֆորմացիաներ ճշտվում են: Այս պահի դրությամբ ունենք մոտ 200 վիրավոր, որոնց մի մասը տեղափոխվել է Երևան: Բոլորը պատշաճ բժշկական վերահսկողության ներքո են: Վիրավորները զինվորական հոսպիտալներում և քաղաքացիական հիվանդանոցներում են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը