27 09 2020

ԱՄՆ-ն կոչ անում անհապաղ դադարեցնել բռնությունը

ԱՄՆ-ն կոչ անում անհապաղ դադարեցնել բռնությունը

ԱՄՆ-ը վճռականորեն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիան և կոչ անում կողմերին՝ անհապաղ դադարեցնել բռնությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը, փոխանցում է РИА Новости-ն:

Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Սթիվեն Բիգանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ և կոչ արել երկու կողմերին՝ անհապաղ դադարեցնել բռնությունը, կիրառել իրենց միջև գործող ուղիղ կապերը՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար: Նա նաև կոչ է արել նրանց՝ զերծ մնալ անօգուտ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք էլ ավելի կմեծացնեն լարվածությունը:

«ԱՄՆ-ը կարծում է, որ աճող լարվածությունում արտաքին կողմերի մասնակցությունը խիստ անօգուտ կլինի և միայն կվատթարացնի տարածաշրջանային լարվածությունը: Մենք կոչ ենք անում կողմերին՝ աշխատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ՝ բովանդակալից բանակցություններին հնարավորինս շուտ վերադառնալու համար».- ասվում է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ