Քաղաքացիական բնակչության մասին Արցախից արդեն որոշակի ինֆորմացիա ունենք, ամփոփվում են տվյալները: Լրագրողներին ասաց պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Շենք-շինությունների զգալի ավերածություններ կան Արցախի առանձին փոքր բնակավայրերում, ինչպես նաև Ստեփանակերտում, արդեն մեր ձեռքի տակ կան որոշակի տեսանյութեր: Մենք օրվա ընթացքում բազմիցս ունենալու ենք հաղորդագրություններ և մանրամասն տվյալները կներկայացնենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը